Tuesday, August 30, 2011

Թուրքերը Կիպրոսում ավերել, պղծել, թալանել և մզկիթի են վերածել 500 եկեղեցի. ԵԱՀԿ

Tert.am. 30-8-2011- Կիպրոսի հյուսիսային հատվածի բռնազավթումից (1974թ.) ի վեր թուրքերի կողմից ավերվել, ոչնչացվել, թալանվել և մզկիթի է վերածվել 500 եկեղեցի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը, նշվում է ԵԱՀԿ-ի «Մշակութային ժառանգության ոչնչացումը և միջազգային իրավունքի ոտնահարումը Հյուսիսային Կիպրոսում» խորագրով զեկույցում:
Զեկույցում, որը պատրաստվել է պատմաբանների և քրիստոնյա հոգևորականների հետազոտությունների և նախազգուշացումների հիման վրա, ընդգծվում է, որ Կիպրոսի թուրքական հատվածում քրիստոնեական ժառանգությունը ոչնչացման եզրին է:
«1974թ. ի վեր ավերվել է 500 եկեղեցի: Նրանց մի մասն ամբողջությամբ ոչնչացվել, մի մասն էլ հայտնվել է այնպիսի վիճակում, որ հնարավոր չէ օգտագործել:
Տուժել են նաև եկեղեցիներում գտնվող քրիստոնեական միշակույթի պատմական արժեքները: Եկեղեցիներից դուրս է բերվել 15 հազար սրբապատկեր. դրանք ոչնչացվել, կամ էլ վաճառվել են չնչին գումարով:
77 եկեղեցի մզկիթի, 28 եկեղեցի էլ թուրքական բանակի կողմից ռազմական հոսպիտալի է վերածվել»,- նշվում է ԵԱՀԿ-ի զեկույցում:

No comments: