Tuesday, August 30, 2011

Սուրեն Սուրենյանցի «ինքնասպանության» մասին

HayNews.am. 30-8-2011- Երեկ կեսգիշերից հետո Facebook սոցիալական ցանցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը գրել էր.
«Ինքնասպան է եղել քաղագետ Սուրեն Սուրեյնացը»: Անմիջապես սոցիալական կայքում շիլաշփոթ է սկսել, Սուրենյանցին ճանաչողներն ու չճանաչողները, հարազատ և անգամ հակառակորդ մարդիկ արդեն սկսել էին ցավակցություններ գրել, Facebook-ի օգտատերերից ոմանք զանգահարել էին ոստիկանություն` պարզելու դեպքի իսկությունը: Ըստ դրված մեկնաբանությունների, կարելի է հասկանալ, որ Սուրենյանցի տան և բջջային հեռախոսները չեն պատասխանել, ինչն էլ ավելի է մեծացրել լարվածությունը: Շուրջ 200 մեկնաբանություններից հետո պարզվել է, որ Սուրենյանցն իր «ինքնասպանության» մասին գրել է ոչ սթափ` այսինքն գինով վիճակում: Նա հրաժարվել է ասել իր գտնվելու վայրը` պատճառաբանելով, թե ցանկանում է խոսել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ:
«Դե որ իր ազգանունն էլ սխալ էր գրել, կարելի էր ենթադրել, որ խմած է»,-գրել է Սուրենյանցի ֆեյսբուքյան ընկերներից մեկը:

No comments: