
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունն էլ նշում է. «Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարած այցի ընթացքում Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցում չկարողացավ ստանալ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը:
Թե Իրանի, թե Թուրքիայի իշխանությունները բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել Ադրբեջանին` վիզային ռեժիմի վերացման գործընթացն ուշացնելու համար»:
«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և Թուրքիայի հետ վիզային ռեժիմի վերացման խնդրին, նշել է. «Ադրբեջանը Թուրքիայի հետ վիզային ռեժիմի վերացման հետ կապված խնդիր չունի, սակայն եթե դա կատարի, ապա ստիպված կլինի նույն կերպ վարվել նաև Իրանի հետ»:
Նշենք, որ Թուրքիան երեք, իսկ Իրանը մոտ երկու տարի առաջ Ադրբեջանի քաղաքացիների համար միակողմանիորեն վերացրել են վիզային ռեժիմը:
No comments:
Post a Comment