
«Ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ շարունակվում են արդեն 17 տարի։ Անձամբ ես 2010թ. ընթացքում իմ ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի միջնորդությամբ մի քանի անգամ հանդիպել եմ հայ գործընկերոջս հետ։ Բացի այդ, մենք մշտապես շփումների մեջ ենք գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այդպիսով, Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է հարթել որոշ տարաձայնություններ»,– ասել է Մամեդյարովը՝ ավելացնելով. «Այնուամենայնիվ, կողմերի միջև գոյություն ունեն որոշակի կարևոր տարրեր, որոնք դեռևս սպասում են համաձայնեցման»։
Ընդգծելով, որ Ադրբեջանը հավատում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ Էլմար Մամեդյարովն ընդգծել է. «Մենք խորապես համոզված ենք, որ խաղաղությունը կարող է երկարատև լինել, եթե այն հիմնվի երկու համայնքների խաղաղ գոյակցության վրա։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում մենք պատրաստ ենք երկու համայնքների մասնակցությամբ ինքնավարություն տրամադրել այդ շրջանին»։
No comments:
Post a Comment