«Լրագիր» 8-8-2011- Օգոստոսի 2-ի հանրահավաքային իր ելույթում, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. “Հայ Ազգային Կոնգրեսը բոլորովին չի կասկածում իր ընտրած ճանապարհի ճշմարտացիությանը եւ վստահ է, որ տեւական հակամարտությունից հետո երկխոսության մեջ մտնելով իշխանության հետ, հիմք է դնում մի նոր քաղաքական ավանդույթի, որը դառնալու է Հայոց պետականության մնայուն արժեքներից ու ազգային համերաշխության ապահովման ամենաարդյունավետ մեխանիզմներից մեկը”:
Ընդհանրապես, երկխոսության գործընթացի մեկնարկից ի վեր, հաճախակիացել են գնահատականները, որ մենք գործ ունենք Հայաստանում նոր քաղաքական ավանդույթի, նոր քաղաքական մշակույթի հետ:
Որեւէ բանական մարդ չի կարող վիճել, թե արդյոք ինչպես է ավելի նպատակահարմար երկրում հասնել որակական վերափոխումների` առճակատման, թե երկխոսության միջոցով: Աներկբա է, որ երկխոսությունն առավել նախընտրելի ճանապարհն է, եթե իհարկե իրատեսական է դրանով որակական վերափոխումների հասնելը: Այդ հարցը, որ արժանանում է տարբեր ենթադրական, տեսական կանխատեսումների, վերլուծությունների եւ գնահատականների, առայժ գտնվում է օդից կախված վիճակում` երկխոսությունը կապահովի՞ երկրի օպերատիվ եւ համակարգային վերափոխում, թե ոչ:
Բայց, անգամ այդ դեպքում, այն չպետք է դառնա ավանդույթ, ազգային համերաշխության ապահովման արդյունավետ մեխանիզմ եւ մնայուն արժեք: Երկխոսությունը պետք է լինի անցողիկ արժեք` քրեապետությունից դեպի սահմանադրական պետություն անցում կատարած արժեք, որը այսպես ասած պետք է լուծարվի երկրում սահմանադրական կարգի հաստատումից հետո:
Հայաստանի քաղաքական ավանդույթը, ազգային համերաշխությունը պետք է հիմնված լինեն Սահմանադրության վրա` սահմանադրական կարգը պետք է լինի Հայոց պետականության մնայուն արժեքներից մեկը: Երկխոսությունը սահմանադրական կարգին հասնելու ձեւ է ընդամենը, որն իր ֆունկցիոնալ նշանակությունը բնականորեն պետք է կորցնի նպատակին հասնելուց հետո:
Երկխոսությունը, ընդդիմություն-իշխանություն ձեւաչափի երկխոսությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկրում սահմանադրական կարգի բացակայության արտահայտություն: Եթե Հայաստանում լիներ սահմանադրական կարգ, եթե գործեր Սահմանադրությունը, ապա իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-իշխանություն` իշխանության տարբեր թեւերի միջեւ փոխհարաբերություն, իշխանություն-հասարակություն փոխհարաբերությունը կկարգավորվեր Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով:
Ուրեմն, եթե երկխոսությունը նոր քաղաքական ավանդույթն է, ապա ի՞նչ է, ստացվում է, որ ազգային համերաշխությունը կայանում է սահմանադրական կարգի բացակայության շու՞րջ: Չէ որ այդպես է, եթե մենք համերաշխության մեխանիզմ ու մնայուն արժեք ենք դիտում երկխոսությունը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սահմանադրական կարգի բացակայության հետեւանք:
Բայց չէ որ բոլորիս նպատակը, առավել եւս պայքարի հռչակված նպատակը սահմանադրական կարգի հաստատումն է: Հետեւաբար, սահմանադրական կարգի հաստատման հասնելուց հետո երկխոսությունը դառնում է բացարձակապես ավելորդ ընթացակարգ, որովհետեւ պետական եւ հասարակական կյանքի կազմակերպման ընթացակարգերը, այդ թվում եւ ճգնաժամային պայմաններում, սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով:
Դրան հասնելուց հետո, եթե իհարկե երկխոսությամբ հնարավոր լինի հասնել Հայաստանում սահմանադրական կարգի հաստատման, երկխոսությունն իր պատվավոր տեղը պետք է զբաղեցնի թանգարանում` տվյալ պարագայում պատմության դասագրքերում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment