Tert.am. 8-8-2011- Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հետաքննում է Աֆղանստանում ծառայած զինվորներից մեկի գործը, որը կասկածվում է սպանված տալիբների մատները կտրելու և հուշանվերներ պատրաստելու մեջ։
Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, զինվորը ծառայել է Աֆղանստանում Արգիլ-Սաթթերլենդ հայլենդի զորամասում, որը զբաղվում էր Աֆղանստանի հարավում աֆղան ոստիկանների մարզումներով։
Բրիտանիայի զինված ուժերի ֆեդերացիայի գործադիր նախագահ Դուգլաս Յանգը հայտարարել է, որ ցնցվել է՝ իմանալով հետաքննության մասին։
«Այժմ փաստերը համադրվում են, եթե դա հաստատվի, պաշտպանության նախարարությունը գործին շատ լուրջ կվերաբերվի»,- ասել է նա։
Պաշտպանութան նախարարությունից, սակայն, չեն հաղորդել՝ արդյոք հետաքննության ընթացքում զինվորին կհեռացնեն ծառայությունից ։ «Դա շատ լուրջ մեղադրանք է, և մեր կողմից ճիշտ չէր լինի դա մեկնաբանել։ Հետաքնությունը շարունակվում է», – ասել են նախարարությունում։

No comments:
Post a Comment