Wednesday, August 31, 2011

Ա. Մարկարով. Հնարավոր է Ադրբեջանը խուսափում է ԼՂ հարցով քննարկումներից

Panorama.am. 31-8-2011- «Նշյալ հարցը պետք է երկու կտրվածքով դիտել. Ադրբեջանի մասնակցությունը ԱՊՀ կառույցներին և, առհասարակ, Ադրբեջանի տեսնակյունից ԱՊՀ-ն որպես ինտեգրացիոն մեխանիզմի և դրա բուն քաղաքական էլեմենտը, քանզի, միգուցե, Ադրբեջանն առավել գնահատում է երկուստեք հարաբերությունների ֆորմատը»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ ԱՊՀ երկրների ղեկավարների 20-րդ հոբելյանական գագաթաժողովին չմասնակցելու փաստին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:
Քաղաքագետի խոսքերով, ենթադրվում է, որ գագաթաժողովի ընթացքում քննարկումներ կընթանան նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:
«Եվ հաշվի առնելով Ադրբեջանի այն ապակառուցողական դիրքորոշումը, որը հատկապես ընդգծվում է Կազանում կայացած հանդիպումից հետո, հնարավոր է, որ ադրբեջանական կողմը խուսափում են այդ թեմայով քննարկումներից»,- ասաց Ա. Մարկարովը:

No comments: