Tuesday, August 30, 2011

Ռազմավարական գործընկերության ադրբեջանա-թուրքական խորհրդի նիստը կայանալու է հոկտեմբեր-նոյեմբերին

News.am. 30-8-2011- Ռազմավարական գործընկերության ադրբեջանա-թուրքական խորհրդի նիստը կայանալու է այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին:
Ինչպես օգոստոսի 30-ին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը, «Ադրբեջանի անկախացումից հետո երկու երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում խորանում է օրեցօր»:
«Ադրբեջանական բանակը վերածվում է տարածաշրջանի ամենահզոր բանակի»,- ասել է Քըլըջը: Միեւնույն ժամանակ ըստ դեսպանի, «Ադրբեջանն ու Թուրքիան միշտ հանդես են գալիս հօգուտ խաղաղության», հաղորդում է Trend գործակալությունը:
Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերության եւ փոխգործակցության պայմանագիրը ստորագրվել է Իլհամ Ալիեւի եւ Աբդուլլահ Գյուլի միջեւ 2010թ. օգոստոսի 16-ին:

No comments: