Monday, August 22, 2011

Իրանի ԱԳՆ-ն հերքել է, որ քրդերը վարժվում են Հայաստանում

Իրանի ԱԳՆ ղեկավարությունը օգոստոսի 21-ին Թեհրանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է, թե իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ քրդական «Փեժակ» խմբավորման զինյալները մարտական պատրաստվածություն են անցնում Հայաստանի տարածքում: Նշվել է, որ պետք չէ վստահել ոչ պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությանը:
Նշենք, որ անցած շաբաթ մի շարք լրատվամիջոցներ ապատեղեկատվություն էին տարածել, թե քրդական «Փեժակ» խմբավորման զինյալները վարժանքներ են անցկացնում Հայաստանի տարածքում, եւ իրանական ղեկավարությունը ստիպված էր պաշտոնապես հերքել այդ խոսակցությունները:

No comments: