Wednesday, August 17, 2011

Իրանը համաձայնել է միջուկային խնդրի կարգավորման «Լավրովի պլանին»

Tert.am. 17-8-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն իր համաձայնությունն է տվել իրանական միջուկային ծրագրով բանակցությունների շարունակման՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկած նախագծին։ Այս մասին հայտնում է «Ֆրանսպրեսը», հղում անելով Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցչին։

Երեկ Ահմադինեջադը Թեհրանում բանակցություններ է ունեցել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, որից հետո հայտնել է իր համաձայնության մասին։ Իր հերթին Պատրուշևը նշել է, որ հետագա բանակցություններում հաշվի է առնվելու նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կարծիքը։
Լավրովն իր առաջարկների փաթեթի մասին հայտնել էր հուլիսի 12–ին Վաշինգտոնում։ Այն նախատեսում է Իրանի և ՄԱԳԱՏԷ–ի համագործակցության շրջանակների աստիճանական ընդլայնում, այդ թվում Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների աստիճանական նվազեցում կառույցի պահանջների կատարմանն ի պատասխան։ Լավրովի կարծիքով, այս ոլորտում Իրանի կողմից արված ցանկացած կոնկրետ քայլ պետք է խրախուսվի, այդ թվում պատժամիջոցների թուլացմամբ։

No comments: