Saturday, August 27, 2011

Որոշ հարևանների հետ լարվածության պատճառը այդ երկրների քաղաքականությունն է. Դավութօղլու

Tert.am. 26-8-2011- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ պաշտոնական Անկարայի կողմից «զրո խնդիր հարևանների հետո» քաղաքականության որդեգրումից հետո վերջին օրերին Հայաստանի, Սիրիայի և Իրաքի հետ նկատվող լարվածության պատճառը հենց այդ երկրների վարած քաղաքականությունն է։
Ինչպես հաղորդում է 1news.az-ը, Դավութօղլուն նշել է, որ տարածաշրջանում Հայաստանի ոչ կոնստրուկտիվ դիրքորոշումը, Սիրիայի կառավարության կողմից խաղաղ բնակչության դեմ ռազմական ուժի կիրառումը և Անկարայի սկսած ռազմական գործողությունները Իրաքի հյուսիսում PKK զինյալների վնասազերծման ուղղությամբ տարածաշրջանում որոշակի լարվածություն են ստեղծել այդ հարևանների հետ։
Նրա խոսքերով՝ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը չի նշանակում, որ Թուրքիան անտարբեր կլինի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և միջոցներ չի ձեռնարկի իր անվտանգության համար։

No comments: