News.am. 29-8-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխվարչապետ Բյուլենթ Առընչը, Եվրամիության նախարար Էգեմեն Բաղըշը, Մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը, Ազգային կրթության նախարար Օմեր Դինչերն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Ռամադանի իֆթարի սեղանի շուրջ հանդիպել են Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:Թուրքական Mynethaber-ի փոխանցմամբ` իֆթարի սեղանի շուրջ են եղել Հունաց պատրիարք Բարդուղիմեոսը, ասորական համայնքի առաջնորդ Քենան Ալթունըշըքը, հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, հրեաների հոգեւոր առաջնորդ Իսհաք Հալեւան, Պոլսո Հայոց փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանը:
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց խոսքում կարեւորել են հանդիպումից մեկ օր առաջ Թուրքիայի վարչապետի կողմից ստորագրված որոշումը, որով ազգային փոքրամասնություններից բռնագրաված ունեցվածքը վերադարձվելու է:
Թուրքիայի վարչապետն իր խոսքում նշել է, թե այդ որոշումը նպատակ ունի ցույց տալու, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն` շեշտելով, որ իրենք վճռականորեն են տրամադրված երկիրը ժողովրդավար ուղով տանելու համար:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment