Tuesday, August 2, 2011

Իրանցի խորհրդարանական. Օտարերկրացի ամուսին ունեցող իրանցի կանանց երեխաները պետք է իրանցի համարվեն

Panorama.am. 2-8-2011- Օտարերկրացի ամուսին ունեցող իրանցի կանանցից ծնված երեխաները պետք է Իրանի քաղաքացիություն ունենան:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր կայացած Մեջլիսի նիստի ընթացքում «Օտարերկրացի ամուսին ունեցող իրանցի կանանց երեխաների քաղաքացիության» մասին օրենքի փոփոխության նախագիծ է ներկայացրել Մեջլիսի պատգամավոր Զահրա Էլահիանը:
Իրանի պատգամավորի խոսքով` որոշ օտարերկրացի տղամարդիկ, որոնք ամուսնանում են իրանցի կանանց հետ, հնարավոր է, որ որոշ ժամանակ անց հեռանան նրանցից, այդ դեպքում, իրանցի կանանցից ծնված երեխաները մնում են առանց անձնագրի և բախվում են մի շարք դժվարությունների:

No comments: