Tuesday, August 2, 2011

Իրաքում քրիստոնեական եկեղեցու մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել

Իրաքում եկեղեցու դեմ իրականացված հարձակման հետևանքով վիրավորվել է 15 մարդ, որոնցից 2-ի վիճակը ծանր է։ Վիրավորների թվում են նաև կանայք և երեխաներ։
Ինչպես տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները, անհայտ անձը կամ անձինք Քերքուք քաղաքում գտնվող եկեղեցու դիմաց պայթեցրել են պայթուցիկով բեռնված փոխադրամիջոցը, ինչի հետևանքով վնասվել են եկեղեցու դուռը, պատուհաններն ու տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենա։
Իրաքյան ոստիկանությունը նշում է, որ այդ եկեղեցու դեմ առաջին անգամ է նման հարձակում իրականացվում։

No comments: