Sunday, August 28, 2011

Էրդողանը մերժել է Սարկոզիին

News.am. 26-8-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հրավերը՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ին կայանալիք Լիբիայի հարցերով նիստին։
Էրդողանը նշել է, որ նիստին չի կարող մասնակցել Ռամադանի տոնի կապակցությամբ, հայտնում է SalamNews-ը։
Նշենք, որ Լիբիայում մարտական գործողություններ սկսելուց առաջ Ֆրանսիայի նախագահը Էրդողանին չէր հրավիրել մասնակցելու նիստին։
Պաշտոնական Անկարան սեպտեմբերի 1-ին Փարիզ կուղարկի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին։ Նիստին ներկա չեն լինի մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Հիշեցնենք, որ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի առաջնորդ Մահմուդ Ջիբրիլիի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ Անկարան հայտարարել էր, որ լիարժեք կերպով սատարում է ապստամբներին։
Նշենք, որ Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները շարունակում են բավական լարված մնալ. Պատճառը Ֆրասիայի՝ ԵՄ-ում «70 հազար մահմեդականներ» չտեսնելու ցանկությունն է։ Մի անգամ էլ Ֆրանսիայի նախագահը թուրք գործընկերոջը եւ Անկարայի քաղաքապետին վիրավորել էր՝ նրանց ներկայությամբ մաստակ ծամելով։

No comments: