Wednesday, August 31, 2011

Ծխախոտի ծուխը բառացիորեն ատում է կանանց

Tert.am. 30-8-2011- Իտալացի գիտնականները, ելույթ ունենալով Եվրոպական սրտաբանական կոնգրեսի ընթացքում, հայտնել են, որ ծխախոտի ծուխը «բառացիորեն ատում է կանանց», հաղորդում է InoPressa-ն:
Մասնագետները պարզել են, որ ծխախոտի բացասական ազդեցությունը կանանց վրա 5 անգամ գերազանցում է տղամարդկանց օրգանիզմին դրանց պատճառած վնասը:
«Կանանց օրգանիզմը առավել խոցելի է ծխախոտի ծուխից՝ անկախ այնպիսի գործոններից, ինչպիսին է տարիքը, զարկերակային ճնշումը, սոցիալական կարգավիճակը»,-հայտնել է պրոֆեսոր Էլեն Տրեմոլին:

No comments: