Tuesday, August 30, 2011

Հրանտ Դինք հիմնադրամը խնդրում է ֆիլմեր նկարել խղճի մասին

Երկրորդ տարին է, ինչ Հրանտ Դինք հիմնադրամը խնդրում է սիրողական և պրոֆեսիոնալ ռեժիսորներին նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր “խղճի” մասին: Ինչ է նշանակում լինել երիտասարդ աղջիկ, ով համարձակվել է գլխաշոր հագնել դպրոցում: Կամ ինչ է նշանակում լինել սեփական տանը բանտարկված և անվերջ տանջանքների ենթարկվող կին: Ինչ է նշանակում լինել հոմոսեքսուալ այնպիսի աշխարհում, որ բանտարկում է սեռական թեմաները փակված արկղերում:
Խղճի մասին ֆիլմերը բարձրացնում են նման հարցեր (www.filmsaboutconscience.org): Ըստ ծրագրի համակարգող Դենկա Կարտունի, այս ծրագրի հիմքը հանդիսացան Հրանտ Դինքի խոսքերը. “Խղճի ձայնը դատապարտվել է լռության: Այժմ այն ելք է փնտրում”:
“Խղճի մասին Ֆիլմերը” մրցույթ է: Յուրաքանչյուր մասնակից պետք է 5 րոպեանոց ֆիլմեր ներբեռնի ծրագրի կայքում, իսկ կայքի այցելուները պետք է քվեարկեն: Ֆիլմերի ներբեռնման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է, արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 10-ին:
Մեկ ֆիլմ կարժանանա հանդիսատեսի համակրանք մրցանակին, 20 ֆիլմեր կընտրվեն ժյուրիի կողմից: Ընտրված ֆիլմերը կներառվեն DVD սկավառակում, հաղթող ֆիլմը Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կստանա կրթաթոշակ: Այս մասին տեղեկացնում է Հյուրրիյեթ թերթը:

No comments: