Wednesday, August 31, 2011

Wikileaks. ՀՀ քաղաքական վերնախավը ներգրավված է տարածաշրջանային նարկոբիզնեսում

Tert.am. 30-8-2011- 2011թ. հունիսի 12-ին Wikileaks-ը հրապարկել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսիի նամակը ԱՄՆ Պետքարտուղարությանը՝ թվագրված 2008թ. սեպտեմբերի 26-ին: Վկայակոչելով իր անանուն աղբյուրը (դիվանագետը նրան անվանում է XXXXXXXXXXXX), դեսպանը նշում է, որ իրանական հերոինի մոտ 85 տոկոսը Ադրբեջան է մտնում ցամաքային սահմաններով, մոտավորապես 15 տոկոսը՝ Կասպից ծովով: Ըստ աղբյուրի, այս հաշվարկների մեջ չի մտնում «Իրան-օկուպացված տարածքներ-Հայաստան-Սև ծով» երթուղով շրջանառվող թմրանյութը:
Աղբյուրը նաև վստահեցնում է, որ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության աշխատակիցների կարծիքով` գոյություն ունեն մի քանի այդպիսի երթուղիներ, և դրանցով շրջանառվող թմրանյութերի ծավալը գերազանցում է Ադրբեջան մտնող թմրանյութերի մնացած մասը: Աղբյուրը նաև նշում է, որ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործությունների վարչությունում, ինչպես նաև Ադրբեջանցի պաշտոնյաները կարծում են, որ այս առևտրից շահում են հայ բարձրաստիճան քաղաքական գործիչները և կառավարության պաշտոնյաները, ներառյալ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

No comments: