Tuesday, August 23, 2011

Վերջ հայ-թուրքական Արձանագրություններին

Tert.am. 22-8-2011- Թուրքիայի նոր գումարման խորհրդարանում անվավեր են ճանաչվել հայ-թուրքական Արձանագրությունները:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում անվավեր է ճանաչվել ընդհանուր առմամբ 898 օրինագիծ, որոնց թվում են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունները:
Համաձայն թուրքական խորհրդարանի կանոնակարգ-օրենքի, բոլոր այն օրինագծերը, որոնք չեն հաստատվում և կյանքի չեն կոչվում նախորդ գումարման խորհրդարանի կողմից, նոր գումարման խորհրդարանում անվավեր են ճանաչվում:
Սակայն Նախարարների խորհուրդն ու պատգամավորներն օժտված են անվավեր ճանաչված օրինագծերը կրկին օրակարգ բերելու լիազորությամբ:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական Արձանագրությունները ստորագրվել էին 2009 հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում:

No comments: