Wednesday, August 31, 2011

Իրանի գերագույն առաջնորդ. «Պետությունն ու ժողովուրդը պետք է լինեն համախմբված»

Panorama.am. 31-8-2011- Այսօր Իրանի իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլա Ա. Խամենեին հայտարարել է, որ իրանական ժողովուրդն ու պետությունը պետք է լինեն համախմբված, զերծ ներքին տարաձայնություններից, որպեսզի յուրաքանչյուրն իր դերը կարողանա կատարել պատշաճ կերպով: Այս մասին հաղորդում է «Mehr» իրանական գործակալությունը:
Երկրի գերագույն առաջնորդը նշել է, որ այս տարի (մուսուլմանական տարեթվով) տեղի են ունենալու ընտրություններ, որոնք իրենց մեջ պարունակում են ազգային անվտանգության կարևոր երաշխիքներ: Ուստի, ինչպես ասել է Ա. Խամենեին, չպետք է թույլ տալ, որ ընտրությունները վերածվեն ազգային անվտանգության նկատմամբ ոտնձգության:
Խոսելով արտաքին թշնամիների կողմից տարածաշրջանային հեղափոխություններն իրենց շահերին ծառայեցնելու մասին՝ ԻԻՀ գերագույն առաջնորդը նշել է. «Նրանք, ովքեր այսօր իրենց համարում են Լիբիայի ժողովրդական հեղափոխության ռահվիրան, նախկինում սերտ կապերի մեջ են եղել նույն Լիբիայի բռնապետ առաջնորդների հետ»:
Հիշեցնենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն Իրանում տեղի են ունենալու 2012թ. մարտի 2-ին:

No comments: