Wednesday, August 17, 2011

Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան դեմ է Սիրիայում արտաքին միջամտությանը

Panorama.am. 17-8-2011- Թուրքիան դեմ է Սիրիայում արտաքին միջամտությանը: Ինչպես հաղորդում է ռուսական «Նեզավիսեմայա գազետա» պարբերականը` հղում անելով թուրքական НТВ հեռուստաընկերությանը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է որ պաշտոնական Անկարայի համար անընդունելի է «արտաքին միջամտությունը»: «Սակայն մեզ համար անընդունելի է նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ ռազմական օպերացիաների անցկացումը, որոնք տեղ են գտել մեր հաևան Սիրիայում սույն Համադան ամսին»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 9-ին Թուքրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ժամանել էր Դամասկոս, որտեղ հանդիպում էր անցկացրել Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի հետ:
Հանդիպման ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Սիրիայի իշխանությունները կշարունակեն հետապնդել այն «ահաբեկչական խմբերին», որոնք նպաստում են երկրում իրավիճակի ապակայունացմանը:
Ահմեդ Դավութօղլուն իր հերթին, Դամասկոսից վերադառնալուց հետո հայտարարել էր, որ Սիրիայում ծավալվող իրադարձությունների համատեսքում մոտակա մի քանի օրերը «կրիտիկական» կլինեն և կկանխորոշեն Թուրքիայի հետագա գործողությունները:

No comments: