Saturday, August 6, 2011

Անկարան հեշտացրել է Արարատ լեռ բարձրանալու գործընթացը

Tert.am. 6-8-2011- Թուրքիայի իշխանությունները որոշ փոփոխություններ են մտցրել Արարատ լեռ բարձրանալու համար անհրաժեշտ թույլտվություն ստանալու գործընթացում։
Ինչպես գրում է թուրքական «Զաման» օրաթերթը, զբոսաշրջիկներն Արարատ լեռ բարձրանալու թույլտվություն ստանալու համար այլևս ստիպված չեն լինելու սպասել Թուրքիայի Ներքին գործերի նախարարության և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) հավանությանը։
Այսուհետ բոլոր այն զբոսաշրջիկները, ովքեր կցանկանան բարձրանալ բիբլիական լեռը, պետք է միայն դիմեն Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը։ Վերջինս զբոսաշրջիկների դիմումները ներկայացնելու է Աղրըի և Իգդիրի նահանգապետերին, որոնք էլ կկայացնեն իրենց որոշումը։
Թերթը գրում է, որ նման ձևով գրեթե նվազագույնի են հասնում Արարատ լեռը բարձրանալու առնչությամբ առկա բյուրոկրատական քաշքշուկները։
Նշենք, որ նախկինում Արարատ լեռ բարձրանալ ցանկացող զբոսաշրջիկները պարտավոր էին դիմել Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը։ Վերջինս այդ դիմումները ներկայացնում էր Արտաքին և Ներքին գործերի նախարարություններին, ինչպես նաև՝ Ազգային հետախուզական կազմակերպությանը։

No comments: