Wednesday, August 31, 2011

Նյու-Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում չի նախատեսվում

News.am. 31-8-2011- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին: Նույն օրը նախատեսվում է պետության ղեկավարի ելույթը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Աղբյուրի տեղեկություններով, Նյու-Յորքում չի նախատեսվում Սերժ Սագսյանի հանդիպումը նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք լրատվամիջոցները հայտնել էին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում:

No comments: