«Լրագիր» 29-8-2011- Ծաղկաձորում երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը արձագանքելով գիտնականներից մեկի խոսքին, թե “հերոսի կերպարը ո՞վ պետք է լինի, ո՞ւմ պետք է հետևի Հայաստանի երիտասարդությունը` Մանվելնե՞րը.. , ասել է.
“Շատ ներողություն, սխալ արտահայտություն մի արեք, Դուք Մանվելին ճանաչում եք: Ձեր պրոբլեմը գալիս է նրանից, որ դուք ղեկավարվում եք ինչ-որ դեղին մտքերով, դեղին մամուլով: Մանվելն այն հայ մարդն է, որի անձնազոհության շնորհիվ մենք շատ բաների ենք կարողացել հասնել, և այն հեքիաթները, որ պատմում են, սխալ է: Մենք այսօր ունենք Մանվելի տղա, որը Էջմիածնի քաղաքապետն է: Մենք պարբերաբար ուսումնասիություններ ենք իրականացնում, և արդեն տևական ժամանակ է Էջմիածնի քաղաքապետը ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքապետերից մեկն է: Ես չեմ ասում Մանվելը որևէ թերություն չունի, բայց փորձե՞լ եք համեմատել այդ թերություններն ու առավելությունները, բա ո՞ւր էին ձեր ասած էդ լավ տղաները, որ պետք է գնային այնտեղ և անհրաժեշտության պահին կյանք տային, որ հիմա Մանվելի մասին գրոտում են”:
Շատ հետաքրքիր է, Սերժ Սարգսյանը, ով երիտասարդ գիտնականների ակնարկից պաշտպանում է պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանին, արդյոք փորձում էր օրինակ նույն բանն անել երկրի վարչապետի եւ արդեն պաշտոնապես ընտրված նախագահի կարգավիճակում, երբ 2008 թվականի փետրվարի հայտնի իրադարձությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին լոյալ լինելու համար Մանվելին հեռացնում էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Արդյոք Սերժ Սարգսյանը փորձել է այդ ժամանակ պահել գեներալ Մանվելին, Ռոբերտ Քոչարյանին հիշեցնել նրա վաստակները:
Թե՞ այն ժամանակ պահելու ավելի կարեւոր բան կար` իշխանությունը, ինչին Մանվելը չէր նպաստում, ու մեկ էլ տեսար կարող էր խանգարել, եւ դրա համար կարիք չկար հիշել նրա հերոսական վաստակը: Իսկ հիմա իշխանության հարցը լուծվել է կամ լուծվում է, այդ թվում գուցե նաեւ Մանվելի օժանդակությամբ, հետեւաբար նա հերոս է:
Իհարկե, 2008 թվականի փետրվարին Մանվելից ձերբազատվելու ձեւակերպումն այն էր, որ նա չի ենթարկվել Գերագույն գլխավոր հրամանատարին: Դա իհարկե չափազանց ծանրակշիռ պատճառ է, որպեսզի սպային հեռացնեն պաշտոնից: Ավելին, դրա համար նույնիսկ պետք է պատժել սպային: Բայց հետաքրքիր է նաեւ, թե Գերագույն գլխավոր հրամանատարի որ, ինչ հրամանին չի ենթարկվել Մանվելը: Ինչ էր նրան հանձնարարվել, հրամայվել կամ պահանջվել, որ նա հրաժարվել է կատարելուց կամ հետեւելուց:
Այդ առումով, իշխանությունը հանրությանը կարծես թե այդպես էլ չներկայացրեց Մանվելին հեռացնելու հստակ պատճառը, կոնկրետ ձեւակերպումով:
Բայց այդ ամենն իհարկե իմիջայլոց, քանի որ թե անցած գնացած բան է, եւ թե ինչ որ առումով նույնիսկ դրական է, որ թեկուզ քաղաքական շարժառիթով, թեկուզ իշխանության համար պայքարում, բայց Մանվելի որակի հրամանատարը հեռացվեց հայկական բանակից: Մեղմ ասած ոչ միշտ է, որ պատերազմական որակները արդյունավետ են բանակաշինության գործում, առավել եւս, որ բանակը խնդիր ունի լինել 21-րդ դարին համապատասխան, խնդիր ունի զարգանալ փողառատ Ադրբեջանի համեմատ, ինչը նշանակում է զարգանալ եւ Ադրբեջանին գերազանցել բանակային որակներով, արդիական մտածողությամբ եւ արժեքներով, սպա-զինվոր, սպա-սպա, սպա-հասարակություն հարաբերության որակներով:
Հայաստանը փոքր երկիր է, եւ եթե Սերժ Սարգսյանն ուսումնասիրել է ու պարզել, որ Մանվելի տղան Հայաստանի ամենավարկանիշային քաղաքապետներից է, ապա թերեւս դժվար չէր լինի ուսումնասիրել ու պարզել, թե արդյոք ճիշտ է կոնկրետ դեպքերի եւ օրինակների մասին պատմությունների հիման վրա ձեւավորված հանրային այն համոզումը, որ ասենք Արմավիրի մարզի մի զգալի մասում Հայաստանի Սահմանադրության փոխարեն իշխում է գներալ Մանվելի եւ նրա որդիների խոսքը, ու եթե Սահմանադրությունը հակասում է այդ խոսքին, ապա փակվում եւ դրվում է մի կողմ: Չէ որ հենց միայն այդ հանգամանքը կարող է պատճառ դառնալ, որ ասենք էջմիածինցիները ցանկացած հարցման ժամանակ հիացմունք արտահայտեն Մանվելի որդու քաղաքապետությամբ, մտավախություն ունենալով, որ հակառակի դեպքում կարող են պատասխան տալ “մանվելադրության” առաջ` ինչ իմանաս, թե ով է հարցնողը եւ ինչ նպատակով է վարկանիշ պարզում:
Մանվելը գուցե շատ անձնվեր ու հերոս ազատամարտիկ է եղել, իր հսկայական լուման է ներդրել Ղարաբաղի պատերազմի հաղթանակի համար: Բայց մի բան է պատերազմը, մեկ այլ բան խաղաղ ժամանակաշրջանը թե բանակում, թե քաղաքացիական կյանքում: Եվ եթե մարդը պատերազմին հերոսացել է, դա դեռ չի նշանակում, որ նրա քաղաքացիական կյանքն անքննելի է: Մինչդեռ Մանվելը քաղաքացիական կյանքը շարունակել է գրեթե անքննելի վարքով, սկսած հենց հրադադարից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածից:
Չէ որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ գեներալն այսօր Հայաստանի մեծահարուստներից մեկն է, ու բնականաբար հարց է առաջանում, թե ինչպես է ձեռք բերվել այդ հարստությունը, ինչպես է հերոս գեներալը դարձել հաջողակ բիզնեսմեն կամ խոշոր սեփականատեր: Եթե դրանք պատերազմի դափնիներն են, ապա հարց է առաջանում, թե ով եւ ինչ չափով է չափել վաստակը, ինչու պատերազմի մասնակիցներից ոմանք դարձել են գերհարուստ, իսկ ոմանք էլ այսօր չունեն առողջությունը վերականգնելու, սնվելու եւ իրենց զավաներին ու ընտանիքները սնելու փող: Ով է որոշել, ինչ սկզբունքով, եվ եւ ինչ չափով է չափել հերոսությունը:
Իսկ գուցե ոչ թե հերոսությունն է չափվել ու չափվում, այլ չափվել ու չափվում է նվիրվածությունը քաղաքական իշխանությանը: Ավելի ճիշտ` քաղաքական շահին, որովհետեւ, օրինակ, ընդդիմության պարագայում էլ, երբ Մանվելը լոյալ էր ու պատրաստ էր աջակցել, նա օրվա հերոսն էր, իսկ երբ հետ կանգնեց կամ չտրվեց “գայթակղությանը”, նա դարձավ “ավազակապետության” անքակտելի մասնիկ:
Այդպիսին է Հայաստանը, ու դա գուցե օբյեկտիվ իրողությունն է, ու նաեւ հենց դրա համար է Հայաստանում իրավիճակը պահանջում արժեքների, հասկացությունների, մտածողության արմատական վերանայում, քանի որ իշխող արժեքներն ու մտածողությունն այնքան են քարացած, կարծրացած ու կամա թե ակամա ներծծված արատավոր մթնոլորտով, որ թերապեւտիկ բուժման ենթակա չեն: Ավելին, դրա ընթացքում բժիշկն էլ նույնիսկ սկսում է վարակվել: Վիրահատական միջամտությունն այլընտրանք չունի, ու Հայաստանում հարցն այն է, թե ով ունի Հայաստանը վիրահատության ենթարկելու միտք եւ կամք: Կարեւոր չէ` իշխանության մեջ է այդ մարդը, ընդդիմության մեջ, թե խրամատում, ընդհատակում, գրասենյակում:
Հայաստանին պահանջվում է շտապ վիրահատություն: Երկիրն ու նրա մարդիկ բոլորն էլ գուցե իսկապես շատ քաղցր են, բայց իրավիճակը շատ հիշեցնում է մուրաբայի, որում սկսել է շաքարակալման արագ ընթացք, եւ մուրաբան արդեն գործածության պիտանի չէ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment