Tuesday, August 2, 2011

Հերթական հայատյացության դրսևորումն Ադրբեջանում

Panorama.am. 2-8-2011- Ադրբեջանի վաստակավոր արտիստուհի Այբենիզ Հաշիմովայի դուստրը` Այնիշան Գուլիեւան, ում հայրը զոհվել է ղարաբաղյան պատերազմում, վերջերս տեղի ունեցած «Սլավյանսկի բազար-2011» երգի մրցույթում ներկայացրել է Ադրբեջանը: faktxeber.com-ը հայտնում է, որ Facebook սոցիալական ցանցում լուրեր են տարածվել, որ համերգի շրջանակում Այնիշանն ընկերացել է մրցույթի հայ ներկայացուցիչ Նարեկ Մարգարյանի հետ: «Նա իր մոր հետ անգամ նկարվել է հայ տղայի հետ: Ինչպե՞ս կարող էր Ադրբեջանը ներկայացնող շեհիդի զավակն ընկերանալ հայի հետ», -բողոքում է կայքը եւ ընթերցողներին հիշեցնում, որ «չպետք է մոռանալ, որ հայերն ադրբեջանցիների հավերժական թշնամիներն են»: Կայքն արշավ է սկսել Ադրբեջանի վաստակավոր արտիստուհու եւ նրա երգչուհի դստեր դեմ:

No comments: