Tuesday, August 2, 2011

Հայաստանում 7-ամսյա գնաճը կազմել է 9,4 տոկոս

News.am. 2-8-2011- Հայաստանում գնաճը 2011թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 9,4 տոկոս: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վիճվարչության գների եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Արդյունաբերական ապրանքների գների աճը նշված ժամանակահատվածում կազմել է 15,4 տոկոս: Ընդ որում 2011թ. հունիսին միջին աշխատավարձը կազմել է 114 հազար դրամ, աճը 12 ամսվա կտրվածքով կազմել է 4,9 տոկոս:
Հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է գնաճ 3 տոկոսի չափով: Սննդամթերքի գները նվազել են 5,9 տոկոսով: Հիմնական նվազումը բաժին է հասել բանջարեղենին եւ մրգերին` մոտ 30,7 տոկոս:
Ոչ պարենային ապրանքներին մեջ զգալի թանկացել են բենզինն ու դիզվառելիքը` համապատասխանաբար 23,2 եւ 28,4 տոկոս:

No comments: