Monday, August 1, 2011

Իրանում կինը կանխել է իրեն կուրացնողի դեմ կիրառվող դատավճիռը

Tert.am. 31-7-2011- Իրանում կուրացման դատապարտված Մաջիդ Մովահեդիի դատավճիռը չի իրականանա։ Դատարանի դատավճիռը չեղյալ է համարվել հայցվոր Ամենե Բահրամիի որոշմամբ, որը դատապարտյալի մեղքով զրկվել էր տեսողությունից։
7 տարի առաջ Ամենեն հրաժարվել էր ընդունել Մովահեդիի ամուսնության առաջարկը, որի պատճառով վերջինս ծծմբաթթու էր լցրել աղջկա դեմքին, ինչի հետևանքով նա կորցրել էր տեսողությունը։
2008թ. դատարանը Մովահեդիին դատապարտել էր կուրացման։ Երկուշաբթի պետք է իրականանանար դատավճիռը. մեղադրյալին պետք է կուրացնեին՝ նրա աչքերի մեջ ծծմբաթթու լցնելով։ Սակայն այսօր Ամենե Բահրամին հրաժարվել է «վրեժից»։

No comments: