Monday, August 1, 2011

Արմատախիլ արեք բռնությունը

«Լրագիր» 31-7-2011- Փաստորեն, ոչ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի սպայակազմին ուղղված` դուք ազգի մտավորականության կարևոր թևն եք: Դուք մտավորականներ եք: Եթե չեք, պետք է դառնաք, և ոչ էլ Պաշտպանության նախարարի Սպա լինելը աշխարհայացք է, իսկ զիվորական լինելը` ապրելակերպ Ռազմական ակադեմիայում հնչեցրած գեղեցիկ տեքստերը ոչ մի կերպ չեն նպաստում բանակում մահվան դեպքերի նվազեցմանը:
Չեն նպաստում շատ պարզ պատճառով, որովհետև դրանք խոսքեր են և ոչ թե իրավիճակը փոխելուն ուղղված գործնական քայլեր: Հայկական մամուլն այսօր ողողված է Սեյրան Օհանյանի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և այլուր ունեցած վեհ ելույթներով, սակայն բռնության մթնոլորտը բանակում մնում է կայուն:
Հուլիսի 29-ին հայտնի դարձավ հերթական զինծառայողի` Հրազդանի զինկոմիսարիատից բանակ զորակոչված Էդուարդ Ալավերդյանի մահվան մասին: Վերջին 15 օրերի ընթացքում սա հանրությանը հայտնի մահվան երրորդ դեպքն է: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, ինչպես բազմաթիվ այլ զինծառայողների մահվան դեպքերով:
Եթե ընդունելու լինենք զինվորական իրավապահների պնդումը, որ սա հենց այն հոդվածն է, որով պետք է հարուցվեն մահվան այս դեպքերը, ապա «ինքնասպանության հասցնելը» վկայում է զորանոցներում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին: Այսինքն, տևական ժամանակ զինվորին հոգեպես և ֆիզիկապես հասցնում են մի վիճակի, որից հետո ապրելն այլևս անհնար է դառնում:

Զինվորի նկատմամբ իրականացվող հետապնդումների ժամանակահատվածն արդեն իսկ խոսում է զորամասերում բռնության կայուն մթոլորտի մասին: Օրինակներ ինչքան ուզեք: Տարիների ընթացքւմ քննվող քրեական գործերը արտացոլում են հենց այդ բռնի մթնոլորտի առկայությունը և այն, որ իրականում ոչինչ չի փոխվում, իսկ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով հարուցված քրեական գործերը վերահաստատում են տիրող իրավիճակը:
Արտակ Նազարյանի նկատմամբ ամիսներ շարունակվել է ֆիզիկական և հոգեբանական բռնություններն ու հետապնդումները շարքային զինծառայողների աչքի առջև, ավելին` հրամանատարական կազմը նրանց մասնակից է դարձրել ստորացնելու ու նվաստացնելու գործընթացում և չի գտնվել մեկը, ով պետք է կանխեր այս իրավիճակը: Գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանը, ով ևս բռնության այս մթնոլորտը բնական է համարել, այս իրավիճակը բացատրել է Արտակի թուլությամբ` ծնողների ներկայությամբ ասելով, թե «արա, դե թույլ աֆիցեռ էր, էլի»:
Սա հայկական բանակում ընդունված հոգեբանությունն է, եթե սրան էլ գումարենք պահպանվող անպատժելիության մթնոլորտը, ապա հականալի է դառնում, թե ինչու մահվան դեպքերը չեն նվազում:
Գերագույն գլխավոր հրամանատարը սպայակազմին ասում էր. «հասարակական ընկալումներից առաջին հերթին ձեր շնորհիվ պիտի արմատախիլ արվի բռի և անտակտ զինվորականի կերպարը»:
Ոչ, բռի և անտակտ զինվորականի կերպարը դուք պետք է արմատախիլ անեք` առաջին հերթին պատժելով այն զորամասի հրամանատարին, ում հանձնել են զինվորին և ով պատասխանատու է նրա կյանքի համար: Սակայն հրամանատարական կազմն անձեռնմխելի է և արտոնյալ վիճակում: Պատժվողներին մենք ամեն օր տեսնում ենք դատարաններում: Դրանք շարքային զինծառայողներն են, լավագույն դեպքում դասակի հրամանատարն ու սերժանտը: Հաճախ վերջիններիս մեղքն անգամ չի հաստատվում, սակայն միևնույն է, նրանք դատապարտվում են:

Իսկ ինչու հավատալ ձեր արտասանած ճառերին, եթե իրականում հրամանատարական կազմը չի պատժվում, իսկ դիակների հոսքը շարունակվում է:
Ինչպես իրավացիորեն արձանագրում են փորձագետները, բանակում մահվան դեպքերը նվազեցին 1990-ականների երկրորդ կեսին: Վազգեն Սարգսյանը իրապես փորձեց փոխել այս իրավիճակը` նախաձեռնելով տարբեր միջոցառումներ, այդ թվում ինտենսիվ հանդիպումներ զինծառայողների հարազատների և զորամասի հրամանատարների միջև Սպայի տանը, այցելություններ զորամասեր և այլ: Ամենակարևորն այն էր, որ գտնվեցին մարդիկ, ում հետ նա կարողացավ իրականացնել իր ծրագրած գործողությունները:

ՊՆ վերահսկողության ծառայությունում բացվեց «արտակարգ դեպքերով» բաժին (վերահսկվում էին մահվան դեպքերն ու քննության ընթացքը ), որտեղ այս դժվար աշխատանքը կատարում էին նվիրյալ մարդիկ: Սակայն պաշտպանության նախարար դառնալուց հետո Սերժ Սարգսյանը լիկվիդացրեց այս բաժինը և հիմա սպայակազմին ասում է` դուք արմատախիլ արեք «բռի և անտակտ զինվորականի կերպարը»:

Ժաննա Ալեքսանյան

No comments: