Wednesday, August 31, 2011

Շիշկին. ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերություններում մեծ խնդիրներ կան

Panorama.am. 31-8-2011- «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցելու ԱՊՀ երկրների գագաթնաժողովին»,-այս մասին «Голос России» ռ/կ-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Իգոր Շիշկինը:
Այն հարցին, թե ինչպե՞ս են զարգանում հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ինչպիսի՞ ուղղություններ և հեռանկարներ կարելի է առանձնացնել երկկողմ հարաբերություններում, Շիշկինը նշել է. «Երկկողմ հարաբերություններում կան շատ խնդիրներ և դրանցից մեկը բոլորին հայտնի է՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ նա չի մասնակցելու ԱՊՀ երկրների գագաթնաժողովին։ Այդ հրապարակային հայտարարությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը շատ դժգոհ է Ռուսաստանի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ունեցած դիրքորոշումից։ Սակայն պետք է խոստովանել, որ Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է՝ «դուք մեզ սկուտեղի վրա մատուցեք Լեռնային Ղարաբաղը, իսկ դրանից հետո հնարավոր է դառնանք ձեր լավ բարեկամը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-3-ին Դուշանբեում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների ղեկավարների 20-րդ հոբելյանական գագաթաժողովը:

No comments: