Wednesday, August 31, 2011

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի նոր լիազորությունները

News.am. 31-8-2011- Հարավային Կովկասում ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչը կընդլայնի մանդատը:
Ինչպես նշվում է ԵՄ կայքում, քաղաքական նպատակներին հասնելու համար, մանդատը ներառում է.
Կառավարությունների, խորհրդարանների, այլ առանցքային քաղաքական խաղորդների, դատական համակարգի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կապերի մշակում, տարածաշրջանի երկրների հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների քննարկում, ինչպես անվտանգության սպառնալիքներ, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքար:
Միջազգային իրավունքների սկզբունքների շրջանակներում հակամարտությունների խաղաղ կարգավորման նպաստում,
Կարգավորման իրականացման նպաստում` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Մինսկի խմբի հետ սերտ համագործակցությամբ:
Նշենք, որ ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Ֆիլիպ Լեֆորտը:
Ֆիլիպ Լեֆորտը ավելի քան 20 տարվա փորձառությամբ ֆրանսիացի դիվանագետ է: Նա իր կարիերայի մեծ մասը հատկացրել է Կովկասին եւ Ռուսաստանին, զբաղեցրել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը (2004-2007 թթ.), նաեւ եղել է Ռուսաստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ (2007-2010 թթ.):
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը մինչ այդ 5 տարի զբաղեցնում էր Պիտեր Սեմնեբին:

No comments: