Tuesday, August 23, 2011

Կոնգրեսը Սեֆիլյանի ձեռնոցն ընդունեց. առաջարկում է ընտրել հանդիպման օրն ու ժամը

Tert.am. 22-8-2011- ՀԱԿ երիտասարդներն ընդունում են Ժիրայր Սեֆիլյանի՝ քաղաքակիրթ քննարկման առաջարկը։ Այսօր այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը։
«Ես իմ ընկերների անունից կարող եմ ասել հետևյալը, որ մեզ համար մեծ հաշվով ամեն ինչ պարզ և հստակ է, մեր կարծիքն արտահայտել ենք տարածած հայտարարության միջոցով և չունենք ավելացնելու որևէ բան։ Սակայն եթե պարոն Սեֆիլյանն ասելիք ունի, մենք սիրով պատրաստ ենք ցանկացած օր ցանկացած ժամի հանդիպել նրա հետ։ Եվ հրավիրում ենք այցելել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ և քննարկել նրան մտահոգող ցանկացած հարց՝ հատկապես հաշվի առնելով, որ պարոն Սեֆիլյանը համակարգողն է Կոնգրեսի մաս կազմող «Հայ կամավորական համախմբում» քաղաքական նախաձեռնության»,- ասաց Սարգիս Գևորգյանը՝ կրկնելով, որ ՀԱԿ երիտասարդների տարածած հայտարարությանն ավելացնելու բան չունեն։
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը ՀԱԿ ձերբակալված ակտիվիստներին հրավիրել էր քաղաքակիրթ երկխոսության՝ Facebook-ի իր էջում նշելով. «Այս ռեժիմից մեզ հաջողվելու է ձերբազատվել տարաբնույթ քաղաքացիական դիմադրող օջախների համագործակցության շնորհիվ։ Այս ընթացքում շատ կարևոր է ռեժիմի կողմից հալածվող քաղաքացիների պաշտպանության գործում մեր միակամությունը, անկախ քաղաքական տարաձայնություններից»:

No comments: