News.am. 22-8-2011- Դատել հայ-թուրքական արձանագրությունների` խորհրդարանի օրակարգ վերադարձնի հնարավորության վերադարձի մասին բավական բարդ է, քանի որ այստեղ մեծաթիվ գործոններ են դեր խաղում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է փորձագետ, Արտաքին քաղաքականության գերմանական միության ԱՊՀ եւ Ռուսաստանի հետազոտական ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը:Նրա խոսքով, Թուրքիայում այդ կապակցությամբ տարբեր կարծիքներ կան, եւ առայժմ բարդ է ասել, թե դրանցից որը վերջնարդյունքում կգերազանցի:
«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ մերձեցման ինչ-որ գործընթաց կա: Եվրամիությունում կան ազդեցիկ ուժեր, որոնք հետայսու եւս աշխատելու են, որ այդ մերձեցումը կայանա»,- նշել է փորձագետը` հիշեցնելով, որ Թուրքիան պարտավորություններ ունի Եվրամիության առջեւ:
Ըստ Ռարի, երկու երկրների միջեւ մերձեցումը տեղի է ունենում ամենատարբեր մակարդակներում: «Հանրային, մշակութային, հումանիտար, բոլոր ոլորտներում էլ ընդառաջ շարժ կա: Բուն Թուրքիայում մտավորական շերտ կա, որը կարծում է, թե 19-20-րդ դարերի հարաբերություններից պետք է անցնել 21-րդ դարի հարաբերությունների: Թեեւ այստեղ էլ պատմական բնույթի վառ արտահայտված խնդիրներ կան, եւ երկխոսությունը մշտապես տարբեր խոչընդոտների է հանդիպում, շարժն ակնհայտ է»,- ասել է Ռարը` հավելելով, որ «դա վատ չէ, այլ ընդհակառակը»:
Նշենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը Հայաստանի խորհրդարանում սառեցվել էր, իսկ այսօր թուրքական խորհրդարանն անվավեր է համարել արձանագրությունները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment