Wednesday, August 17, 2011

Ալիկ Սարգսյանը պետք է հեռանա

«Լրագիր» 17-8-2011- Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ակնհայտորեն չի տիրապետում իր ենթակայության տակ գտնվող համակարգին: Արդեն սովորական են դարձել դեպքերը, երբ նրա համակարգում կատարվում են իրադարձություններ, եւ նա դրանց տալիս է բացարձակ անհամարժեք մեկնաբանություն, հընթացս խախտելով մի շարք սկզբունքներ, օրինակ` անմեղության կանխավարկածը:
Դրա թարմ օրինակը Կոնգրեսի 7 ակտիվիստների ձերբակալությունն ու նրանց հանդեպ բռնությունն էր: Ալիկ Սարգսյանը, հանդիպելով լրագրողներին, ներկայացրել էր իրադարձությունների իր վարկածը, որը պարզվեց բացարձակապես կապ չուներ իրականության հետ: Նման մի բան էլ կատարվել էր Վահան Խալաֆյանի մահվան գործով:
Կա երկու տարբերակ` կամ ոստիկանապետը կանխամտածված սուտ է խոսում, կամ նա տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իր համակարգում: Երկու դեպքում էլ, ոստիկանապետը չունի որեւէ արդարացում, եւ պետության ու հասարակության համար միեւնույն է, թե որ դեպքի հետ գործ ունի, քանի որ երկու դեպքում էլ ոստիկանությունը դառնում է վտանգավոր քաղաքացիների համար:
Ըստ այդմ, Ալիկ Սարգսյանը պետք է հեռացվի իր պաշտոնից: Նրա հետ միասին պետք է հեռացվեն նաեւ նրանք, ովքեր “սխալ են զեկուցում” ոստիկանապետին, կամ սադրանքների են դիմում համակարգի ներսում, փորձելով վարկաբեկել նրան: Հայաստանին պետք է իր սահմանադրական պարտականությունները կատարող ոստիկանություն:

No comments: