Tuesday, August 2, 2011

Աշխաբադում բանակցություններ են ընթացել Իրանի տարածքով Թուրքմենստանից Հայաստան էլեկտրաէներգիայի տարանցման վերաբերյալ

News.am. 2-8-2011- Հայաստանը եւ Իրանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը էլեկտրաէներգիայի ոլորտում: Ինչպես հաղորդել է IRIB news լրատվական գործակալությունը, այդ մասին հայտարարվել է Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոհամեդ Բեհզադի հետ Թեհրանում` էներգետիկայի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Աղբյուրի փոխանցմամբ` ներկա պահին Մեղրիում էլեկտրակայանների կառուցման գործընթացն ավարտվել է երկկողմ համաձայնությամբ, որն ապահովում է էլեկտրաէներգիայի կայարանի գնումը:
Ինչ վերաբերում է Հայաստանը եւ Իրանը միացնող էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությանը, Բեհզադը հայտնել է, որ հաղորդագծերի կառուցման համար ֆինանսական համաձայնագիրը, որը կոչվում է ԼԷՊ, արդեն ստորագրվել է, սակայն հայկական կողմը դեռեւս չի ապահովել անհրաժեշտ պայմաններ եւ վարկային գիծ դեռ չի բացվել:
Բեհզադը նաեւ հաղորդել է Իրանի տարածքով Թուրքմենստանից Հայաստան էլեկտրաէներգիայի տարանցման մասին եւ նշել, որ Աշխաբադում անցկացվում են համապատասխան բանակցություններ երեք երկրների ներկայացուցիչների միջեւ եւ պայմանագրի տեքստը պատրաստ է ստորագրման:

No comments: