Tuesday, August 2, 2011

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը վարչապետի հնարավոր թեկնածո՞ւ

Թերթը գրում է, որ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության հնարավոր լուծարման մասին լուրերը թեժ են նույնիսկ այս օրերին, երբ չինովնիկները պատրաստվում են «վաստակած» հանգստի գնալ:
Եվ չնայած արձակուրդային այս տրամադրություններին՝ խիստ աշխատանքային ռեժիմով է աշխատում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որի այցերն արտասահման ոչ թե հանգստի, այլ աշխատանքային նպատակով են.«Հրապարակ». Կարեն Կարապետյանը վարչապետի հնարավոր թեկնածո՞ւ
«Վերջինիս «աշխատասիրությունը» կառավարությանը մոտ մեր աղբյուրները մեկնաբանում են նրա՝ վարչապետի հնարավոր թեկնածու լինելու հանգամանքով: Կառավարության կուլիսներում խոսում են, որ այնուամենայնիվ եղածների մեջ Սերժ Սարգսյանը հակված է Կարապետյանի թեկնածությանը, և այս կարճ ժամանակահատվածում նա պետք է վաստակի հանրության վստահությունը: Պատահական չէ նաև Կարապետյանի համար ծավալվող PR արշավը: Մասնավորապես, վերջին շրջանում հատուկ յուրային լրատվամիջոցների համար կազմակերպվող ասուլիսներն ու հանդիպումները, որոնք նույնպես ուղղված են նրա կառավարման ժամանակաշրջանի փառաբանմանը»:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ թեև սա գիտակցում է վարչապետի գլխավոր ախոյան Հովիկ Աբրահամյանը, միևնույն է՝ որոշել է անկախ ամեն ինչից շարունակել Տիգրան Սարգսյանի դեմ պայքարը։
«Նշենք, որ Աբրահամյանի երիտասարդ աջակիցները, որոնք պատգամավորական նկրտումներ ունենալով լծվել էին նրան վարչապետ դարձնելու գործին, զգալով իրենց պարտությունը, տարբեր առիթներով հայցում են Տիգրան Սարգսյանի ներողամտությունը՝ չքմեղանալով, որ իրենք վարչապետի դեմ չեն աշխատել»:

No comments: