Tert.am. 20-8-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն օգոստոսի 28–ին կմասնակցի Թուրքիայի փոքրամասնությունների կողմից մատուցված «իֆտարին» (սնունդ, որը մուսուլմանները ընդունում են Ռամադան ամսվա ընթացքում՝ երեկոյան ժամերին):
Ինչպես հաղորդում է asbarez.com կայքը, Ռամադանի կապակցությամբ իֆտարը կազմակերպվելու է հայ, հույն, հրեա, ասորի, վրացի, ուղղափառ բուլղար և այլ համայնքների ներկայացուցիչների կողմից։ Նախաձեռնությունը փոքրամասնությունների ներկայացուցիչներին է եղել, նրանք համապատասխան նամակ են ուղարկել Էրդողանին, վերջինս էլ համաձայնել է մասնակցել։
Փոքրամասնությունների ներկայացուցիչները գոհ են մնացել հրավերքը ընդունելու Թուրքիայի վարչապետի որոշումից և հայտնել են, որ հավաքույթի ժամանակ առիթն օգտագործելու են նոր սահմանադրության մասին խոսելու համար։ «Նոր սահամանադրության մեջ ցանկանում ենք մեզ էլ տեսնել»,– ասել են փոքրամասնությունների ներկայացուցիչները։
Ռամադանը մահմեդական լուսնային օրացույցի 9–րդ ամիսն է: Ռամադանի ժամանակ մուսուլմաններն արևածագից մինչև արևամուտ ծոմ են պահում։

No comments:
Post a Comment