Saturday, August 20, 2011

Ադրբեջանում ազատ խոսքի արտահայտումը մեղք է. Ադրբեջանցի քաղբանտարկյալի մայրը դիմել է Քլինթոնին

Panorama.am. 20-8-2011- Ադրբեջանցի քաղբանտարկյալ, պատգամավորության նախկին թեկնածու Բախտյար Հաջիևի մայրը՝ Սոլիդա Մովլաևան դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Վերջինս ԱՄՆ պաշտոնյային հիշեցրել է, որ իր որդին անազատության մեջ է հայտնվել երկրի իշխանությունների կողմից իրականացված ավտորիտար քաղաքականությունը քննադատելու պատճառով:
Մովլաևան պետքարտուղարին հղած նամակում տեղեկացրել է, որ իր որդին տեսողության հետ կապված մեծ խնդիրներ ունի, ինչը բանտում ավելի է խորացել՝ հավելելով, որ և՛ ինքը, և՛ փաստաբանները, և՛, առհասարակ Հաջիևի ընկերները չեն կարողանում տեսակցել վերջինիս հետ:
Քաղբանտարկյալի մայրը նաև հիշեցրել է, որ Հաջիևը հաջողությամբ ուսում է ստացել Միացյալ Նահանգներում և Ադրբեջանում դեմոկրատիայի կրողներից է: Ըստ Մովլաևայի՝ Ադրբեջանում ազատ խոսքի արտահայտումը մեղք է:
Վերջինս խնդրել է Քլինթոնին անպատասխան չթողնել իր նամակը, քանզի ԱՄՆ պետքարտողարն իր վերջին հույսն է: «Որպես մայր օգնեք ինձ»,- եզրափակված է Հ. Քլինթոնին ուղղված նամակում:

No comments: