Tuesday, August 30, 2011

Ս. Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը

Այս տարի սեպտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբում է Ս. Հովհաննես Կարապետի հիշատակը: Տոնի առիթով Էջմիածնի Ս. Շողակաթ վանքում ժամը 11-ին կմատուցվի Սուրբ Պատարագ:
Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Ս. Շողակաթ վանք կբերվի Պարսկաստանի Սանգիբարան գյուղի 12-րդ դարի հրաշագործ Ավետարանը, որը Մատենադարանին հանձնվել է 1972թ. Տ. Գրիգոր քահանա Ստեփանոսյանի կողմից:
Ավետարանը վանքում կմնա մինչև 1800` Երեկոյան ժամերգության ավարտը, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան իրենց խոնարհումը բերելու հրաշագործ Ավետարանին:

No comments: