«Լրագիր» 26-8-2011- Մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն քննարկում են սիրիական և քրդական հարցերով Թուրքիայի և Իրանի միջև ծագած տարաձայնությունների հարցը: Արևմտյան զլմ-երը դեռևս չեն փորձում շատ ծավալվել այս հարցով, սակայն ադրբեջանցի քաղաքագետները հաճույքով փախնցում են հակասությունների մասին այդ տեղեկությունները:Թեհրանը զգուշացրել է Անկարային` չդիպչել Դամասկոսին: Երբ Թուրքիայի ղեկավարությունը հաստատեց, որ Ասադի վարչակարգին դեմ է, Իրանում զլմ-երը հակաթուրքական արշավ սկսեցին: Իր հերթին, Թուրքիայում 2 իրանցի է ձերբակալվել: Միլիյեթի փոխանցմամբ, 2 իրանցիներ Իգդիրում լուսանկարում էին շրջանային վարչակազմի, դատարանի, հետախուզական ծառայության և այլ պետական հաստատությունների շենքերը: Ձերբակալված իրանցիները և նրանց ուղեկցող թուրքերը մեղադրվում են լրտեսության մեջ:
Տառացիորեն այս տարվա ապրիլին Իրանի տուրիզմի փոխանախարար Սաշբազ Յեզդին հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում Իրանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի միջև միասնական շենգենի նմանությամբ վիզա մտցնելու հարցով: Յեզդին նշել է, որ այդ նախաձեռնության հեղինակը Թուրքիայի վարչապետ Էրդողանն է, հայտնում է Fars News-ը:
«Այժմ Իրանը փորձում է ազդանշան ուղարկել Թուրքիային` մի դեպչեք մեր տարածաշրջանային շահերին: Մեր ձեռքին է քրդական քարտեզը և կարող ենք դա խաղարկել», ասում է Ստամբուլի համալսարանի ահաբեկչության հարցերով փորձագետ Յեդիթեփ Ուսլուն, գրում է EurasiaNet.org-ը:
Օգոստոսի 17-ին իրաքյան սահմանի հատվածում ՔԲԿ գործողության արդյունքում 8 թուրք զինծառայող է զոհվել: Զինված ուժերի հրամանատարության խոսքով, որպես պատասխան, թուրքական ինքնաթիռները ռմբակոծել են ՔԲԿ 60 բազաներ Հյուսիսային Իրաքի տարածքում: Իրաքն արդեն պաշտոնական բողոք է հայտնել:
Իր հերթին, Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ զրույցում հավաստիացրել է, որ եթե նախագահ Բաշար Ասադին անկյուն մղեն, նա կարող է հուսահատությունից հարձակվել Իսրայելի վրա և հրթիռակոծի Թել-Ավիվը: Իսկ վերջերս մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Թուրքիան պատրաստ է Սիրիայի մի շարք տարածքներ օկուպացնել քուրդ ապստամբների դեմ բուֆերային գոտի ստեղծելու համար, որոնք Սիրիայից Թուրքիա են թափանցում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment