Saturday, August 27, 2011

Դինքի սպանությունը մերկացնող գրքերի հեղինակին սպառնում է 15 տարվա ազատազրկում

HayNews.am.26-8-2011- Թուրքիայում շարունակվում են տարբեր պատրվակներով ձերբակալել և դատել այլախոհ լրագրողներին:
Ամիսներ առաջ թուրքական ոստիկանության կողմից ձերբակալված և կալանքի տակ պահվող 12 լրագրողների մեղադրականներն արդեն պատրաստ են, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները:
Նշենք, որ ձերբակալված լրարգողների թվում է նաև պոլսահայ հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանությունը մերկացնող երկու գրքերի հեղինակ Նեդիմ Շեները, ով բազմիցս հետապնդումների է ենթարկվել իր հրապարակումների համար:
Այսպես, մեղադրող կողմը դատարան է ներկայացրել 132 էջանոց մեղադրականը: Լրագրողներին մեղադրում են «զինված ահաբեկչական կազմակերպություն կազմելու, ղեկավարելու, նման կազմակերպության անդամ լինելու, հասարակության մեջ թշնամություն սերմանելու, պետության անվտանգությանն առնվչող փաստաթղթեր հրապարակելու, անձնական կյանք ներխուժելու» և մի շարք այլ հանցագործություններ իրականացնելու մեջ:
Եթե այս ամենն ապացուցվի, ապա Շեներին սպառնում է 7,5-ից մինչև 15 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Շեներն իր «Հետախուզության ստերը» գրքում տեղ գտած Դինքի սպանության վերաբերյալ մի շարք աղմկահարույց բացահայտումների պատճառով թուրքական իշխանությունների կողմից ենթարկվել էր հետապնդումների: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել «պետական գաղտնիքը հրապարակելու» համար, սակայն դատարանը արդարացրել էր լրագրողին: Ասյ տարվա հունվարին լույս տեսած «Կարմիր ուրբաթը. Ո՞վ կոտրեց Դինքի գրիչը» գիրքը նույնպես մի շարք արժեքավոր տեղեկություններ է հաղորդում հայազգի լրագրողի սպանության մասին:

No comments: