Monday, August 15, 2011

Կոալիցիան քննարկում է ՀԱԿ-ի ներկայացրած փաստաթուղթը

«HayNews.am», 15.08.2011: ՀԱԿ-ի հետ երկխոսություն իրականցնող կոալիցիոն աշխատանքային խումբն այսօր սկսել է քննարկել նախորդ հանդիպման ընթացքում Կոնգրեսի ներկայացրած 85 էջանոց փաստաթուղթը: Դրանում ՀԱԿ-ի պատվիրակությունը ներկայացրել էր արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության իր բոլոր հիմնավորումները:
Նշենք, որ կոալիցիոն աշխատանքային խմբի քննարկումները դեռ ընթացքի մեջ են: Ակնկալվում է, որ վաղը՝ օգոստոսի 16-ին կկայանա իշխանություն-ՀԱԿ երկխոսության հերթական հանդիպումը:
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել է, որ իշխանությունը 24 ժամ ունի ազատ արձակելու օգոստոսի 9-ի միջադեպի ժամանակ ձերբակալված ՀԱԿ ակտիվիստներին (որոնց Կոնգրեսում քաղբանտարկյալ են համարում), ինչից հետո էլ պարզ կլինի՝ երկխոսությունը շարունակվելու՞ է, թե՞ ոչ:

No comments: