Saturday, August 13, 2011

Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուն կեղծ պատասխան է տվել հայկական եկեղեցիների մասին Մենենդեսի հարցին

Tert.am. 12-8-2011- Թուրքիայում ԱՄՆ–ի դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսի գրավոր այն հարցին, թե «մինչև 1915թ. ներկայիս Թուրքիայի տարածքում գործած 2000–ից ավելի քրիստոնեական եկեղեցիներից քանի՞սն են այսօր գործում որպես եկեղեցիներ» պատասխանել է, որ դրանց մեծ մասը։ «Քրիստոնեկան եկեղեցիների մեծ մասը, որոնք գործում էին մինչև 1915թ., այսօր շարունակում են գործել որպես եկեղեցիներ։ Որոշ եկեղեցիներ որպես թանգարաններ են գործում, մնացածը խարխլվել են կամ մզկիթների վերածվել՝ չօգտագործվելու պատճառով»,–ասել է դեսպանը։
«Դեսպան Ռիկարդոնեի կեղծ հիմնավորումը նշանակում է՝ Օսմանյան Թուրքիայի կողմից քրիստոնեական եկեղեցիների զանգվածային ոչնչացման և մինչև 1915թ. բնաջնջումն այդ սրբավայրերն այցելած միլիոնավոր քրիստոնյա հավատացյալների ճակատագրի կոպիտ անտեսում»,– հայտարարել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը և հավելել, որ դեսպան Ռիկարդոնեի պատասխանը ցույց է տալիս, որ նա Անկարայում ի վիճակի չէ արդյունավետ կերպով ներկայացնել ամերիկյան արժեքները։
Հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ այժմյան Թուրքիայի տարածքում 1915թ գործած 2000–ից ավելի հայկակական եկեղեցիներից այսօր 50–ից էլ պակասն են գործում։

No comments: