Wednesday, August 3, 2011

Բրիտանացի խորհրդարանականներ. Թուրքիայի ԵՄ անդամակցումը սպառնալիք է ԵՄ սահմանների համար

News.am. 3-8-2011- Բրիտանացի խորհրդարանականներն օգոստոսի . Թուրքիայի ԵՄ անդամակցումը –ին մտահոգություն են հայտնել ԵՄ նոր սահմաններին հնարավոր ռիսկերի հետ կապված, եթե ԵՄ-ին անդամակցի նաեւ Թուրքիան: Այդուհանդերձ, նրանք կարծում են, որ այդ երկրի անդամակցումը Եվրամիությանը, երկարաժամկետ առումով օգտակար է: Այս մասին գրում է Nouvelles d`Arménie-ն` վկայակոչելով France-Presse գործակալությունը:
Թուրքիայի միացումը Եվրամիությանը կընդլայնի ԵՄ սահմանները մինչեւ Սիրիա, Իրան եւ Իրաք, ինչն անվտանգության տեսանկյունից զգալի ռիսկ է պարունակում: Այս մասին պատգամավորները հայտարարել են Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի ներքին գործերի հարցերի հանձնաժողովում:
Նրանց կարծիքով, թմրանյութի առեւտրականներն ու անօրինական ներգաղթյալներին ուղեկցողների, որոնք այդքան ակտիվ են Թուրքիայում, «իրական սպառնալիք» են ԵՄ արտաքին անվտանգության համար: անձնաժողովի անդամները կարծում են, որ Բրյուսելը սահմանների անվտանգության մի շարք շատ խիստ պայմաններ պետք է դնի, որոնց պետք է բավարարի Թուրքիան, նախքան ԵՄ-ին անդամակցելը:

No comments: