Friday, August 19, 2011

Ադրբեջանը հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել ԵԽԽՎ-ի զեկուցողին

HayNews.am. 19-8-2011- Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հատուկ զեկուցողը Ադրբեջան մուտք գործելու թույլտվություն չի ստացել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող, գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերը նամակով տեղեկացրել է, որ մուտքի արտոնագիր ստանալու նպատակով «որպես ԵԽԽՎ-ի զեկուցող Ադրբեջանի դեսպանատանը ներկայացված դիմումը մերժվել է»:
Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը հայտարարել է, որ մուտքի արտոնագրի տրամադրումը մերժվել է Քրոստոֆ Շտրասերի «մանդատի պատճառով»:
«Գերմանիայի ցանկացած քաղաքացի կարող է այցելել Ադրբեջան», – ասել է Աբդուլաեւը: – «Բայց [Ադրբեջանում] չկա այնպիսի հասկացություն` ինչպիսին է քաղաքական բանտարկյալը: ԵԽԽՎ-ը փորձում է այս ձեւակերպումը կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Շտրաեսերի այցը անիմաստ է համարվել ելնելով դրա նպատակներից: Մենք կարծում ենք, որ նրա մանդատը նման ձեւակերպումներով բնութագրելը Ադրբեջանի նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսեւորում է»:

No comments: