Tert.am. 18-8-2011- « «Եվրատեսիլ» երգի մրցույթը 2012թ. կանցկացվի Ադրբեջանում։ Իր երդվյալ թշնամի Հայաստանին մրցույթի շրջանակում իր երկրում ընդունելու Ադրբեջանի պատրաստակամությունը բեկում կմտցնի արդյո՞ք այնտեղ (հայ–ադրբեջանական հարբերությունների կարգավորման գործընթացում), որտեղ ձախողվեցին միջազգային միջնորդները և ռազմական սպառնալիքները։ «Փոփ երաժշտության դիվանագիտությունը» կհետաձգի արդյո՞ք պատերազմը»,– ամերիկյան հայտնի Huffington Post պարբերականում գրում է լրագրող Ջեֆ Բուրբանքը և հավելում, որ առաջինը (բեկումը) դժվար թե տեղի ունենա, բայց.... «Լոս Անջելեսում բնակվող Լուսինայի, կամ մեկ ուրիշի հայի մասնակցությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթում առնվազն «ձնհալ» կառաջացնի հայ–ադրբեջանական հարաբերություններում, կլինի նոր քայլ՝ դեպի առաջ, պատճառ կդառնա, որպեսզի իրար ատող այդ երկու երկրները կանգ առնեն և լսեն....», – գրում է հոդվածագիրը։Հոդվածագիրը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, գրում է, որ հայ–ադրբեջանական հարաբերությունները շարունակում են լարված մնալ, կողմերը պարբերաբար միմյանց հասցեին ոխակալ, երբեմն էլ չնչին մեղադրանքներ են հնչեցնում, իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին շրջանում անցկացված բանակցությունների ձախողումից հետո էլ որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնում, թե կողմերը պատերազմի են պատրաստվում։
«Փաստը, որ Եվրատեսիլը հաջորդ տարի տեղի կունենա Ադրբեջանում, պատմական շրջադարձ է։ Երկու երկրների կառավարությունները և ժողովուրդները առնվազն ստիպված կլինեն հանդուրժել իրար։ Բաքուն տիպված կլինի ապահովել հայաստանցի հյուրերի անվտանգությունը»,– նշում է Բուրբանքը։
«Թե ինչպես կարձագանքի Բաքվի հանդիսատեսը Հայաստանի ներկայացուցչի ելույթին, կամ կքվեարկեն արդյո՞ք կողմերն իրար օգտի, ցույց կտա ժամանակը,– գրում է Բուրբանքը և հավելում, – մի բան հաստատ է՝ մրցույթի անցկացման օրերին, ինչպես նաև դրան նախորդող ժամանակահատվածում Ադրբեջանի երբեմն բռնապետական վարչակարգը լինելու է աշխարհի մամուլի ուշադրության կենտրոնում»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment