Tuesday, August 30, 2011

Հայաստանի պաշտպանության նախարար. Ադրբեջանի վրա պետք է լուրջ միջազգային ճնշում բանեցվի

News.am. 30-8-2011- Ադրբեջանի վրա պետք է լուրջ միջազգային ճնշում բանեցվի հրադադարի ռեժիմի խախտման համար: Այդ մասին օգոստոսի 30-ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` Տավուշի մարզի զորամասերից մեկը կատարած այցի շրջանակներում:
Դիտարկմանը, որ հրադադարի ռեժիմի խախտումներն ադրբեջանական կողմից ակնհայտորեն ավելի շատ են, նախարարը պատասխանել է, թե հայկական զինված ուժերն իրենց առջեւ նպատակ չեն դնում խախտել հրադադարի ռեժիմը:
«Մենք հետեւում ենք իրավիճակին եւ չենք պատասխանում անկանոն կրակոցներին, պատասխանում ենք միայն թիրախային գնդակոծմանը»,- նկատել է Օհանյանը:
Նրա խոսքով, տվյալ հարցում Ադրբեջանի վրա պետք է լուրջ ճնշում գործադրվի եւ առաջին հերթին այն երկրների կողմից, որոնք զբաղված են հակամարտության կարգավորմամբ:
Նախարարի խոսքով, իրավիճակը վերլուծվում է, եւ հակառակորդը համարժեք պատասխան է ստանում:

No comments: