Friday, August 19, 2011

ՀԱԿ-ն ու կոալիցիան այսօր չեն հանդիպի. ի՞նչն է պատճառը

HayNews.am. 19-8-2011- Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Կառավարության ընդունելությունների տանը նախատեսված ՀԱԿ-Կոալիցիա հանդիպումը չեղյալ է հայտարարվել և տեղափոխվել երեքշաբթի: Թե ի՞նչն է հանդիպման հետաձգման պատճառը, երկու կողմերն էլ հոդաբաշխ չեն բացատրել: Կարելի է, սակայն, ենթադրել, որ այն հետաձգվել է ՀԱԿ-ի ուլտիմատումների չկատարման պատճառով: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը հայտարարում էր, թե երկխոսությունն անմիաստ կդառնա, եթե ազատ չարձակվեն ՀԱԿ-ի ձերբակալված երիտասարդները, որոնք, սակայն, մինչ այժմ գտնվում են մեկուսարանում, նրանց հանդեպ քրգործ է հարուցվել:

No comments: