Monday, August 15, 2011

Ազգությամբ թուրքը դարձել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը

Panorama.am.15.8.2011- Դեսպան Կորայ Թարգայը (Koray Targay) այսօր ստանձնել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարությունը, տեղեկացնում են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից: Իր պաշտոնն ստանձնելով նա ասել է, որ կաջակցի Ադրբեջանի կառավարությանը, քաղաքական ուժերին ու հասարակությանը ԵԱՀԿ պարտավորությունները կատարելու հարցում:
Մինչև Բաքվում այս նշանակումը Թարգայը եղել է Չեխիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան: Իր կարիերայի ընթացքում նա որպես դիվանագետ աշխատել է Շվեյցարիայում, Սիրայում, Կանադայում, Գերմանիայում և Հունաստանում: Նա նաև Թուրքիայի դեսպանն է եղել Մալայզիայում:
Թարգային այս պաշտոնում նախորդել է դարձյալ թուրք Բիլջ Կանկորելը, ով լքել է պաշտոնը այս տարվա հուլիսին:

No comments: