Tert.am. 27-8-2011- Ամենավտանգավոր աղանդը Հայաստանում ես համարում եմ «Կյանքի խոսք»-ը՝ իրենց ագրեսիվությամբ, իրենց քարոզչական տեխնոլոգիաների կիրառման միջոցներով։ Այս մասին այսօր ասուլիսին ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Ես խորհուրդ չեմ տա անպատրաստ մարդկանց գնալ ու մասնակցել նրանց հավաքներին՝ թեկուզ հետաքրքրության համար։ Սկսած էկրանի կապույտ ֆոնից, էկրանի վրա գրած պարզ նախադասություններից, տեսա և ձայնա էֆեկտներից. ժամանակակից բոլոր միջոցները կիրառվում են մարդկանց գիտակցության և ենթագիտակցության վրա ներգործելու համար»,- ասաց նա։Ըստ նրա՝ երգչախումբը «փառաբանություն» է հնչեցնում՝ 4-5 երգ է երգում, որոնք ոչ մի կապ չունեն երաժշտարվեստի հետ։ «Երգերի միջև դադարների ժամանակ երգչախումբը ինչ-որ բան է շշնջում, որը և լսում ես, և չես լսում, դա ևս ազդեցության միջոց է»,- ասաց նա։
«Եվ կապույտ ֆոնը, քարոզները, երաժշտությունը, տեխնիկան։ «Կյանքի խոսք»-ն ունի լայն ցանց մարդկանց ներգրավելու, աշխատում են Հայաստանում հարուստ ընտանիքների վրա, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, թեպետ շատերն արդեն սկսել են հիասթափվել իրենց քարոզած «բարօրության ավետարանից», քանի որ ֆինանսական լուրջ առաջընթաց չեն տեսնում»,- ասաց նա՝ կրկնելով, որ ամենավտանգավորը՝ իր լայն ֆինանսական հնարավորություններով և ազդեցիկ մարդիկ իրենց շարքում ունենալով այդ «ագրեսիվ կառույցն է»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment