Tert.am. 27-8-2011- ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվերով 2007թ. «Գելափ» կազմակերպությունը և Հայկական սոցիոլոգիական ասոցիացան անցկացրել են հարցախույզ, որի արդյունքում պարզ է դարձել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գխավորած «Ժառանգություն» կուսակցության վարկանիշը ընտրություններից առաջ ամենամեծ աճն է գրանցել։Ինչպես նշվում է 2007թ. օգոստոսի 3-ին ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ռուդոլֆ Փերինայի կողմից ԱՄՆ Պետդեպարտամենտին ուղարկված և Վիկիլիկսի կողմից երեկ գաղտնազերված հաղորդագրությունում, հարցախույզին մասնակցած անձանց 96 տոկոսը նշել է, որ իրենց ծանոթ է կուսակցության անունը, իսկ 66 տոկոսը դրական կարծիք է հայտնել «Ժառանգության» մասին։ Նշվում է նաև, որ քաղաքական կուսակցություններից ոչ մեկը չի ունեցել վարկանիշի այնքան բարձր աճ, որքան «Ժառանգությունը»։ Հարցվածների միայն 29%–ն է բացասական կարծիք հայտնել կուսակցության մասին, ինչը, ըստ հեռագրի, ենթադրում է, որ «ժառանգությունն» իր ժողովրդականությամբ չի զիջում «Բարգավաճ Հայաստանին», և մինչև անգամ առաջ է անցնում իշխող «Հանրապետական կուսակցությունից», որին ընտրություններից առաջ դրական էր վերաբերվում ընդամենը 54%–ը՝ ասում է Փերինան, հավելելով, որ այդ ցուցանիշը համապատասխանում է ընտրությունների ադյունքում Հանրապետական կուսակցության ստացած քվեների թվին։
Փաստաթղթում ասվում է նաև, որ պայմանական նախագահական քարոզարշավում «ժառանգության» առաջնորդը իր վարկանիշով չէր զիջում այն ժամանակ դեռևս վարչապետ Սերժ Սարգսյանին։ Այն հարցին, թե երկու թեկնածուներից որին ձայն կտաք նախագահական ընտրություններում, 36%–ը պատասխանել է՝ Րաֆֆի հովհաննիսյանին, 30%-ը՝ Սերժ Սարգսյանին։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment